Երևան Մոլ Ակումբային Քարտ. Հիմնական կանոններ և պայմաններ


  1. Ինչ է ակումբային քարտը
  2. Երևան Մոլի ակումբային քարտը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել միավորներ և հետագայում որոշակի սահմանաչափի հասնելուց հետո դրանք փոխարինել մոլի խանութների կողմից առաջարկվող զեղչերի, հատուկ առաջարկների և նվերների հետ, կամ մասնակցել քարտապանների միջև խաղարկություններին:

  3. Ինչպես է գործում ակումբային քարտը և ինչ առավելություններ է ընձեռնում
    • Երևան Մոլ ակումբային/հավատարմության ծրագրի յուրաքանչյուր քարտապան, կատարելով գնումներ Մոլի յուրաքանչյուր խանութից, կուտակում է համապատասախան միավորներ:
    • Միավորները գրանցելու համար հաճախորդը իր կատարած ՀԴՄ կտրոններով (կտրոնների նվազագույն արժեք չի սահմանվում) պետք է մոտենա Երևան Մոլի տեղեկատու բաժին և գրանցի իր կտրոնները համակարգում: ԿինոՊարկից և Նավապետ Քիդի գանձերի կղզուց արված գնումների դեպքում կտրոնները գրանցվում են տեղում՝ դրամարկղում:
    • ՀԴՄ կտրոնները մնում են Երևան Մոլի տեղեկատու բաժնում/ ԿինոՊարկում/Նավապետ Քիդի գանձերի կղզում և գրանցելուց հետո ենթական չեն վերադարձման: Եթե առկա է գնումը վերադարձնելու հավանականություն, ապա խորհուրդ ենք տալիս համապատասխան ՀԴՄ կտրոնները ներկայացնել գնման վերադարձման թույլատրելի ժամկետի ավարտից հետո:
    • Միավորների կուտակումը կատարվում է ըստ հետևյալ բանաձևի՝1000 ՀՀ դրամ = 1 միավոր:
    • Քարֆուրից ներկայացված կտրոնների դեպքում 1000 դրամի դիմաց կուտակվում է 0.3 միավոր:
    • ԿինոՊարկից և Նավապետ Քիդի գանձերի կղզում գրանցված կտրոնների դեպքում յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակվում է 50 դրամ քեշբեք, որը կարող է օգտագործվել միայն ԿինոՊարկից կամ Նավապետ Քիդի գանձերի կղզուց գնումներ կատարելու համար: Այս օրենքը ուժի մեջ է մտնում 2017թ. սեպտեմբերի 5-ից և չի տարածվում մինչ այդ ժամկետը գրանցված կտրոնների գրանցումից տրամադրված միավորի չափի վրա:
    • Հաճախորդը մեկ օրվա ընթացքում կատարած գնումների համար առավելագույնը կարող է կուտակել 500 միավոր, իսկ մեկ ամսվա ընթացքում կատարած գնումների համար 1000 միավոր:
    • Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները* կարող են ստանալ Երևան Մոլի ակումբային քարտ, սակայն պետք է պարբերաբար փոխանակեն իրենց միավորները տարբեր ակցիաների և հատուկ առաջարկների հետ։ Վարձակալների աշխատակիցների կողմից աշխատանքային դիրքի չարաշահումներ նկատելու դեպքում քարտապանի ներկայացրած որոշ ՀԴՄ կտրոններ կարող են մոլի տեղեկատու բաժնի աշխատակիցների կողմից մերժվել համակարգում գրանցման համար:
    • *Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները չեն կարող լինել ամենաշատ միավորներ կուտակած 100 հաճախորդների ցուցակում
    • Հաճախորդն իր կուտակած միավորները չի կարող փոխանցել մեկ այլ քարտապանի:
    • Մեկ հաճախորդը չի կարող ունենալ մեկից ավելի քարտ:
    • Քարտապանները կուտակած միավորները կարող են փոխարինել Երևան Մոլի խանութների կողմից առաջարկվող նվերների հետ:
    • ԿինոՊարկից արված գնումների դիմաց ստացած քեշբեքը կարող է օգտագործվել ԿինոՊարկում: Իսկ Նավապետ Քիդի գանձերի կղզուց արված գնումների դիմաց ստացած քեշբեքը Նավապետ Քիդի գանձերի կղզում:
    • Ինչպես ԿինոՊարկից, այնպես էլ Նավապետ Քիդի գանձերի կղզուց արված գնումների դիմաց ստացած քեշբեքը կարող են օգտագործվել Երևան Մոլից առաջարկվող նվերները վերցնելու համար: Տվյալ դեպքում կուտակած քեշբեքը օգտագործելիս 1 ՀՀ դրամը համապատասխանում է 1 միավորի
    • Հաճախորդը կարող է իր կուտակած միավորների քանակը և դրանց դիմաց համապատասխան խրախուսումներն ու նվերները ստուգել առցանց՝ club.yerevanmall.am կայքում:
    • Ցանկացած պահի Երևան Մոլը կամ մոլում գործող խանութները 0 միավորի դիմաց իրենց կողմից կարող են առաջարկել նվերներ բոլոր քարտապաններին, կամ կոնկրետ որևէ քարտապանին՝ իր ցուցաբերած ակտիվության համար:
    • Երևան Մոլի ակումբային քարտը տալիս է բազմաթիվ առավելություններ նաև մոլի տարածքից դուրս: Ստորև ներկայացված է ցանկը՝
      • <<Իդեալ Համակարգի>> խանութ սրահներում 20% զեղչ: Եթե խանութում տվյալ պահին գործում է զեղչ, ապա տրվում է ամենամեծ հնարավոր զեղչը:
      • "Կամի" ակումբում 10% զեղչ:
      • "Aperitivo" գինետանը 15% զեղչ:
      • "Սիմոնա" բարում 15% զեղչ:
      • "Crumbs" սրճարանում 10% զեղչ:
      • "Square One" սրճարանում 10% զեղչ:
      • "Segafredo" սրճարանում 10% զեղչ:
      • "Cinnabon" սրճարանում 10% զեղչ:
      • "The View Lounge" ռեստորանում 10% զեղչ:
      • "Hans&Franz" ռեստորանում լանչի ժամին (12:00-15:00) 10%, այլ ժամերին 5% զեղչ:
      • "Louis Charden" ռեստորանում լանչի ժամին (12:00-15:00) 5%, այլ ժամերին 10% զեղչ:
      • "Louis Charden" խանութ-սրահում 10% զեղչ:
      • "ROF Barbershop" տղամարդկանց վարսավիրանոցում 10% զեղչ:
      • "Sergey Zverev" գեղեցկության սրահներում 20% զեղչ: Տպագրիչների 9, Հրաչյա Քոչար 24, Տիգրան Պետրոսյան 51 և Քեռու 156/3: Զեղչը չի տարածվում էլոս էպիլացիա, տատուաժ և մազերի արհեստական երկարեցում ծառայությունների վրա
      • "ONE WAY TOUR" ընկերության ներքին տուրերի համար 10% զեղչ: Զեղչը չի գործում ընթացիկ ակցիաների և զեղչերի ժամանակ: Տուրի արժեքը ակումբային քարտով զեղչվում է միայն քարտապանի համար:
      • Վերը նշված զեղչերը ստանալու համար Ակումբային Քարտի առկայությունը պարտադիր է:

  4. Նախագծի շրջանակներում անցկացվող խաղարկությունների կանոնները
    • Յուրաքանչյուր եռամսյակ ամենաշատ միավոր ունեցող քարտապանների միջև կազմակերպվում են խաղարկություններ, որոնց անցկացման ամսաթվի մասին քարտապաններին նախապես տեղեկացվում է հաճախորդների անձնական էջում՝ ծանուցման տեսքով:
    • Խաղարկության հաջորդ օրը մասնակից քարտապանների կուտակած միավորները ենթակա են զրոյացման:
    • Խաղարկությանը մասնակցող քարտապանների ցանկում կարող է Երևան Մոլի կողմից տեղի ունենալ փոփոխություն, եթե
      • Քարտապանների ցանկում հայտնվել են Երևան Մոլի և մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները:
      • Քարտապանը ներկայացրել է իրեն չպատկանող կտրոններ:
    • Խաղարկության օրերին քարտապանները պետք է ներկայանան իրենց անձնագրով և ակումբային քարտով:
    • Այն քարտապանները, ովքեր ներկա չեն լինի խաղարկությանը, չեն մասնակցի դրան:
      • Խաղարկության օրը, խաղարկությունից առնվազն 1 ժամ առաջ տեղի է ունենալու խաղարկության մասնակիցների գրանցում: Այս հաճախորդները, ովքեր չեն լինի գրանցված ցուցակում, չեն մասնակցի խաղարկությանը:
      • Այն քարտապանները, ովքեր խաղարկության օրը նախապես գրանցվել են և շահել են մրցանակ, իրավասու են ստանալ մրցանակը մինչև խաղարկության օրվա ավարտը:
    • Խաղարկության ընթացքում կազմակերպիչը իրավունք ունի կատարել նախապես հայտարարված կանոնների փոփոխություն:
  5. Ով կարող է ստանալ Երևան Մոլի ակումբային քարտ
    • Երևան Մոլի ակումբային քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ոք, ով Երևան Մոլից, ԿինոՊարկից կամ Նավապետ Քիդի գանձերի կղզուց կկատարի միանվագ կամ կուտակային 15.000 ՀՀ դրամ և ավել գնումներ և համապատասխան ՀԴՄ կտրոնները կներկայացնի Երևան Մոլի տեղեկատու բաժին/ ԿինոՊարկ/ Նավապետ Քիդի գանձերի կղզի:
    • Քարտ ստանալու համար Ֆուդկորտից և սննդի այլ կետերից ներկայացված ՀԴՄ կտրոնների հանրագումարը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ։
    • Քարտ ստանալու համար հարկավոր է ներկայացնել միայն մինչև մեկ ամիս վաղեմություն ունեցող ՀԴՄ կտրոններ, այսինքն ամենահին և ամենանոր կտրոնների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1 ամիսը։
    • Քարտը ստանալու ժամանակ տեղեկատու բաժնի աշխատակցի կողմից արվում է հաճախորդի լուսանկարը, որը կցվում է քարտապանի անձնական էջին:
    • Քարտը ստանալուց հետո, հաճախորդի էլեկտրոնային փոստին ուղարկվում է հաղորդագրություն՝ քարտի ակտիվացման հղումով: Քարտը ակտիվացնելուց հետո հաճախորդը կարող է ցանկացած պահի մուտք գործել իր անձնական էջ՝ միավորներին և առկա նվերներին ծանոթանալու համար։
    • ՀԴՄ կտրոնների նվազագույն արժեք չի սահմանվում:
    • Նախագծին չեն մասնակցում մոլի տարածքում գործող սպասարկման կենտրոնները (բանկեր, բջջային օպերատորներ և այլն)հետևաբար այդ կետերից ներկայացված ՀԴՄ կտրոնները չեն ընդունվում ակումբային քարտ տրամադրելիս կամ միավորներ կուտակելիս (բացառություն են կազմում բջջային հեռախոսների վաճառքի ՀԴՄ կտրոնները):
    • Միավոներ կուտակելու նպատակով քարտապանները կարող են ներկայացնել միայն 2017թ. հունվարի 3-ից հետո կատարված գնումների ՀԴՄ կտրոնները:
    • Քարտը կորցնելու դեպքում հաճախորդը պետք է տեղեկացնի մոլին քարտի կորստի մասին՝ այն ապաակտիվացնելու և նոր քարտ ստանալու համար (հաճախորդը պետք է ներկայանա անձնագրով):
  6. Ինչպես միավորները փոխարինել նվերներով
    • Քարտը ակտիվացնելուց հետո հաճախորդն իր անձնական էջի <<Հասանելի նվերներ>> էջում կարող է տեսնել տվյալ պահին հասանելի նվերների ցանկը, քանակը և վերջիններիս ձեռք բերման համար անհրաժեշտ միավորների քանակը:
    • <<Հասանելի նվերներ>> էջում կարող է հայտնվել նաև <<Անակնկալ նվերներ>> բաժին, որտեղ ներկայացվում են Երևան Մոլի կամ մոլի խանութների կողմից տրամադրվող նվերները, որոնք վերցնելու համար որևէ միավոր հարկավոր չէ:
    • Որևէ նվեր վերցնելու համար հաճախորդը պետք է սեղմի նվերի վրա, այնուհետև հետևի անհրաժեշտ քայլերին: Նվերն ընտրելուց հետո այն կհայտնվի <<Իմ նվերները>> բաժնում:
    • <<Իմ նվերները>> բաժնում կարող է հայտնվել նաև <<Նվեր Երևան Մոլից>> անվանումով նվեր, որը հիմնականում տրամադրվում է կոնկրետ քարտապանի՝ որպես որևէ կոնկրետ խանութի հավատարիմ հաճախորդ:
    • Հաճախորդը համապատասխան միավորներ ունենալու դեպքում կարող է ստանալ մրցանակը, եթե քարտը ստանալուց հետո առնվազն մեկ անգամ գնում է կատարել տվյալ նվերը տրամադրող խանութից:
    • Երբեմն հաճախորդը համապատասխան միավորներ ունենալու դեպքում կարող է ստանալ մրցանակը, եթե քարտը ստանալուց հետո տվյալ նվերը տրամադրող խանութից կատարել է որևէ ֆիքսված քանակի գնում: Տվյալ պարագայում նվերի նկարագրության դաշտում նշված կլինի նվազագույն գնման չափը:
    • Նվերը ընտրելուց հետո հաճախորդն այն չի կարող հետ փոխանակել միավորների հետ:
    • Նվերը ֆիզիկապես ստանալու համար հաճախորդը պետք է քարտով ներկայանա մոլի տեղեկատու բաժին՝ նվերի ստացականը ստանալու համար:
    • Նվերի ստացականը պետք է կնիքված լինի Ակումբային Քարտ նախագծի "Club Card" կնիքով:
    • Նվերի ստացականը պետք է ներկայացնել նվերը տրամադրող խանութ՝ այն ստանալու համար:
    • Ցանկացած նվեր ունի նախապես ֆիքսված քանակություն և վավերականության ժամկետ: Եթե հաճախորդը նվերը վերցնելուց հետո չի ներկայացել մոլի տեղեկատու բաժին մինչև նվերի վավերականության ժամկետի ավարտը, ապա նվերը համարվում է անվավեր և հաճախորդը չի ստանում փոխհատուցում:
    • Հաճախորդը նվերը վերցնելուց հետո չի կարող այն փոխել մեկ այլ նվերի կամ միավորների հետ
    • Նվերի որակի, արտաքին տեսքի և հնարավոր անհամապատասխանության դեպքում պատասխանատվությունը կրում է խանութը:
    • ԿինոՊարկից և Նավապետ Քիդի գանձերի կղզուց տրամադրվող նվերների ցանկը ներկայացված է հաճախորդի անձնական էջի համապատասխան բաժիններում: Նվերը վերցնելու համար քարտապանը պետք է մոտենա համապատասխան դրամարկղ՝ ներկայացնելով ակումբային քարտը:
  7. Այլ դրույթներ
    • Ակումբային քարտը կարող է հետ պահանջվել Երևան Մոլի կողմից, եթե այն փաստացի վարվում է ոչ թէ քարտապանի, այլ երրորդ անձի կողմից:
    • Եթե հաճախորդը ներկայանում է տարբեր հաճախորդների ակումբային քարտերով, ապա Երևան Մոլի տեղեկատու բաժնի աշխատակիցը իրավունք ունի վերցնել համապատասխան քարտերը և ապաակտիվացնել դրանք:
    • Երևան Մոլի տեղեկատու բաժնում քարտապանների միջև կտրոններ փոխանակելու դեպք նկատելիս տեղեկատու բաժնի աշխատակիցը իրավունք ունի գործընթացում ներգրավված քարտապաններից վերցնել ակումբային քարտը և ապաակտիվացնել այն:
    • Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները իրենց աշխատավայրից ՀԴՄ կտրոն կարող են ներկայացնել 1 ամսվա ընթացքում ոչ ավել, քան 2 անգամ:
    *Հայերեն և անգլերեն կանոնների միջև առկա հնարավոր տարբերությունների դեպքում հիմք է ընդունվում հայերեն տարբերակը
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻ՛Ր, ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ© ԵՐԵՎԱՆ ՄՈԼ 2017

Դիզայնը՝ Studio One

Ծրագրավորումը՝ Smart Production LLC

Հետադարձ կապ

Հայաստան, 0026, Երևան, Արշակունյաց պող., 34/3

(տեսնել քարտեզի վրա)

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր (10:00-22:00)

( 374-11 ) 888 888